Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:

 

«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:  


–   Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:


–   Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան,  իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու  անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական  աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

 

Առաջին տիկին Ռիտա Սարգսյան Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:


–   Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ  աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:


–   Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:


–   «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել  www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի  պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել  է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:


–   Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:


–   Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:


–   Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:


–   «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ  Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:


–   Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր  բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛  հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…


–   Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել:  Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:


–   Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:


–   Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր  համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով  «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:


–   Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:


–   Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:      

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի KRISTINE և ANI, բարև ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Satenik և Satenik Melkonyan, բարև ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

 

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Asya, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Նարինե, դիմեք Արագիլ հիմնադրամի կազմակերպիչներին: Ստորև կայքի հղումն է.
%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Թեհմինե

19.01.2015

Կխնդրեի հասցեն ուղարկել [email protected] հասցեին

ԹԵՀՄԻՆԵ

19.01.2015

Հարգելի ''ԱՐԱԳԻԼ" հիմնադրամ շատ ողջունելի Ձեր գործունեությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից որոնց օգնել եք և հուսով եմ դեռ շատերն կօգնեք: Կխնդրեի ինձ տրամադրել հասցե տիկին Ռիտա Սարգսյանին նամակ ուղղելու համար: Կանխավ շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի hasmik,յոդամարինը որոշ հիվանդությունների դեպքում հակացուցված է օգտագործել:Դրանք են հիպերթիրեոզը,վահանագեղձի տոքսիկ ադենոման,Դյուրինգի դերմատիտը:Ինչպես նաև յոդի նկատմամբ գերզգայունության դեպքում չի կարելի օգտագործել յոդի որևէ պրեպարատը:Եթե նշված հակացուցումները չկան,ապա պրոֆիլակտիկ կարող եք օգտագործել:էնդոկրինոլոգի կոնսուլտացիան ցանկալի է,ճիշտ դեղաչափ նշանակելու համար:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի ANI,կարող եք այցելել www.fundaragil.am կայք,որտեղ կգտնեք գրանցման պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:Ստորև ներկայացնում ենք նաև <<՚Արագիլ>> հիմնադրամի տվյալները,կարող եք անմիջականորեն կապվել կազմակերպիչների հետ.

Հայաստան,0015,Պարոնյան 21` Նաիրի բժշկական կենտրոն 1-ին հարկ:

Հեռ (+.0374 010) 502-522

Gayane

16.01.2015

Barev Dzez! Menq erkar tariner chenq karoxanum erexa unenal,xndrum enq ognel mez ,kaseq te erb karox enq hertagrvel?hajord pule erb klini? Mi harc yevs.karox enq imanal minchev EKO anele bujman caxsere yevs anvchare,te voch?? Naxapes shnorhakutyun!!!

Lusine Qocharyan

16.01.2015

Barev dzez.ES 3 tari e inch amusnacac em u erbeq hxiutyun chi exel minch ors dimel el em mi sharq bjishkneri ognutyan angam virahatutyan,vochinch chi ognel.Shat em xndrum dzez ete hnaravorutyun uneq ognelu ,xndrum em ogneq.Inch pastatxter en indz petq dzer mot hertagrvelu hamar.Es kcankanayi imanal,inchqn e kazmum arhestakan,kam artamarmnayin hxiutyunneri [email protected] shnorhakalutyun naxoroq huys unem vor indz kndarajeq.

ASYA NAZARYAN

14.01.2015

Knereq vor anhangstacnum em dzez mi hac kareli e es erku or araj zangahareci dzez indz pastasxaneci vir es 180 erordn em knareq kareli e imanal. Vor erordna arden hasel

Ալվարդ

13.01.2015

Բարև ձեզ:Ես հերթագրվել եմ <<Արագիլ>> հիմնադրամում սեպտեմբերի 25-ին:Ինձ ասել են ,որ կկանչեն 2 ամսից,բայց դեռ չեն կանչել:Ինչպես կարելի է տեղեկանալ երբ կկանչեն:

QRISTINE

08.01.2015

BAREV DZEZ NERECEQ ES DZER NSHVAC KAYQOV PORDZUM EM MTNEL CHI STACBUM SHAT EM XNDRUM KGREQ ARAGIL HIMNADRAMI HERAXOSAHAMAR@ CANKANUM EM CANOTANAL PAYMANNERIN NAXAPES SHNORHAKAL EM

hermine

07.01.2015

barev dzez.es 35 tarekan em,ev erkar bujumneric heto unem mi txa,bayc shat em cankanum unenal erkrord erexan.ardem 7 tari e indz not chi stacvum.xndrum em aseq es karox em dimel dzez....evs mi harc xndrum em aseq inch arje artamarmnayin bexmnavorum@

ANI

05.01.2015

BAREV DZEZ ES ARDEN 6 TARI E AMUSNACEL EM EV CHEM HXIANUM UZUM EI IMANAL GRANCUMNER@ ERB EN SKSVELU NAXAPES SHNORHAKALUTYUN....

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի ROZA, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Անի, խնդրում ենք Ձեր հարցն ուղղել Արագիլ հիմնադրամին: Ստորև ԱՐԱԳԻԼ հիմնադրամի պաշտոնական կայքի հասցեն է, որտեղ Դուք կարող եք ծանոթանալ բոլոր պայմաններին կամ կապ հաստատել նրանց հետ.

http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի  Arevik  չհղիանալու պատճառները բազմաթիվ են: Խնդիրներ կարող են լինել ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր ամուսնու մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է կատարել հետազոտություններ ,նախ՝ պարզելու համար չհղիանալու պատճառը: Պատճառը պարզելուց հետո միայն սկսել համապատասխան բուժում: Ստորև ներկայացնում ենք «Արագիլ» հիմնադրամի հղումը, որը կօգնի գտնել նաև Ձեր հարցերի պատասխանը.
http://fundaragil.am

KRISTINE

17.12.2014

Knerek inchi chek patasxanum namaknerin

ANI

16.12.2014

BAREV DZEZ XNDRUM EM ASEQ INCH PASTATXTER PETQA NERKAYACNENQ.NAXAPES SHNORHAKALUTYUN

KRISTINE

15.12.2014

BAREV DZEZ KNEREK ES SEPTEMBERI16-IN GRANCVELEM CEZ MOT ASECHIK VOR 2-AMSICH KZANGAHAREK. HIMAEL ASUMEK TONERIC HETO KONKRET OR KARAK MEZ ASEL ARDEN HUYSNERS KORCRELENQ VOR KZANGAHAREK.XNDRUMEM PATASXANEL NAMAKIS.NAXAPES SHNORHAKALUTYUN:

Satenik Melkonyan

13.12.2014

Bare dez amusnacac em 2tari erexaner chunem amusins uni serakan tulutyun amen tex dimel enq a sum en bujum chuni men el erexa einq uzum karox enq ogtvel aragil baregorcakan himnadramic hxianalu npatakov amusins39 tarekan e

Satenik

13.12.2014

Barev gez Anuns Satenik e es amusnacac em 2tari EV Chen hxianum amusins uni mandir serakan tulutyun uni shat texer enq dime a sum in bujum chuni men el erexa enq uzum karanq ogtvenq aragil himnadramic bexmnavorman hamar

Asya

11.12.2014

Barev dez knereq dzez anhangstacnelu hamar xndrum em kaseq indz erb e sksvelu erkrord pul@ erku amis araj em hertagrvel u patasxans ekela vor karox enq ekin anel u hima indz chen kanchum xndrum em kaseq erb I'm hert@ khasni knereq anhangstacnelu hama 8 tariya spasum em xndrum em patasxanel

Նարինե

05.12.2014

Հարգելի ''ԱՐԱԳԻԼ" հիմնադրամ շատ ողջունելի Ձեր գործունեությունը,որովհետև աշխարհում չկա մի պետություն,որ այս հարցը դրված լինի բարցր մակարդակով:Քանի որ հիմնադրամը գորցում է բարեգործական հիմունքներով և դիմողների մեջ կան նաև անապահով խավից զույգեր,դիմեցին հիմնադրամին վերջին անգամ իրենց երազանքն իրականություն դարցնելու ակնկալիքով,այդ թվում նաև ես Գյումրիից:Բայց երբ բանը հասավ ''հետազոտություն''փուլին,որի արժեքը կազմում է մոտ 300.000 դրամ և որը հիմնադրամը չի ֆինանսավորում,ամեն ինչ հօդս ցնդեց ու մնաց անհասանելի երազանք...Ես Գյումրի վերադարձա շատ ծանր հոգով ու որոշեցի գրել Ձեզ,դիմող զույգերին հենց առաջին փուլում զգուշացրեք,որ հետազոտությունները վճարովի են,որ կարող են դիմել պատրաստի ունենալով այդ գումարը:Հարգելի ''Արագիլ'' հիմնադրամ Ձեզ դիմում մեծ խնդրանքով,հնարավորինս գումար հատկացնել նաև այն զույգերին,ովքեր չունեն հետազոտությունների գումարը,բայց ցանկանում են ու եռազում են մայր դառնալ... հույսով կսպասենք...........

ROZA

30.11.2014

Barev hargeli himnadram.xntrumem patasxanek hartis es septemberi 10 hertagrvelem ind patasxanelen mincev septemberi verc kkancenk.es dimeti ginekolgi vorpisi naxapatrasti ekoi hamar busumner nsanaket hima vercatrelem u spasumem .. xntrumem ind patasxanek incu cen kancum hertagrvatnerin

Անի

26.11.2014

Բարև Ձեզ Ես Անի Խաչատրյանն եմ Ձեզ մոտ հերթագրվել եմ սեպտեմբերի 16-ին արհեստական բեղմնավորման համար: Ինձ ասել են 2 ամսվա ընթացքում կկանչեն ;Խնդրում եմ պատասխանեք ինչքան ժամանակից կհասնի իմ հերթը: Կներեք իմ շտապողականության համար: Նախապես շնորհակալ եմ

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Tereza, գուցե ինչ-որ պահ չի գործել կայքը, սակայն հիմա այն բաց է այցելուների համար: Ստորև հղումն է:

http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Arevik

05.11.2014

shat em xndrum ogneq indz,da indz hamar shat karevor e arden amusnacac em 7 tari ev 28 tarekan em,shat em cankanum balik unenal

Arevik

05.11.2014

Barev dzez der voch mi dimum chem toxnel,ete kareli e indz konkret karox eq asel te inch txter en anhrajesht grancman hamar,naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ